«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին
18.10.2020 | 13:34

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները: Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական և կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի, ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:

Դիտվել է՝ 7062

Մեկնաբանություններ